Թամզարա ռիթմական պատկերով պարերգեր

Թամզարա

Թամզարա, հա՜յ, թամզարա

Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:

Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Դուն իմ սրտին դուր եկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա:

Սիրել եմ սերն էրեսին,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Անթառամ թերն էրեսին,
Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:

Ուր որ գնաս, հետըդ եմ,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Ալ խնձոր եմ, ձեռիդ եմ,
Թամզարա, հա՜յ, թամզարա,

Կայնել ես վարդի հովին,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Քամին տա ծոցիդ մովին,
Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:

Քան լուսինն ամպի տակով,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Սիրտս կերես կրակով
Թամզարա, հա՜յ, թամզարա:

Նոր էկար, բարով էկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Կանաչ կալերով էկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:

Լէ, լէ, լէ, լէ, թամզարա

Լէ, լէ, լէ, լէ, թամզարա,
Աղջիկ, տըղայ կը խաղայ.
Ըսոր կըսեն թամզարա, (Լէ, լէ, լէ, լէ, թամզարա,)
Աղջիկ, տըղայ կը խաղայ։

Վերի պաղչին տանծերը,
Հոփ-հոփ կ՝ընեն մանչերը,
Ուր օր աղջիկ մը տեսնան,
Հոն կը ծըռեն ֆէսերը։

Թամզարա պար պարեցէք,
Ուսերնիդ ալ շարժեցէք.
Թամզարային պարերը,
Իրար կու գան եարերը։

Խելքըս գըլխէս առեր ա
Էդ աղջըկան մազերը.
Թամզարային վարպետը,
Քըղու, Բալու, Խարբերդը:

www.000webhost.com