Աման Մարո

1. Կաղըզվանու ձորեն եմ, Մարո,
Պաղ աղբրի հորեն եմ, Մարո:

Աման, Մարո, Մարոյին, Մարոյին,
Նանին ասեք, լավ պահե թող յարոյին:

2. Հանդեն ծաղիկ քաղել եմ, Մարո,
Դաստա արել, կապել եմ, Մարո:

3. Սինու միջի խասն ես, Մարո,
Լևոն աղի հարսն ես, Մարո:

4. Նստա քարին, ղուշ էղա, Մարո,
Սիրուն յարին դուշ էղա, Մարո:

5. Աշխարհի մեջ տեր ունիմ, Մարո,
Յարիս վրա սեր ունիմ, Մարո:

6. Վարդ եմ քաղել մաղերով, Մարո,
Վեր եմ դրել շաղերով, Մարո:

Ա՜խ, լոթի Մարան

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Նոր տնկած բաղի բար ես,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ինձի թազա նուբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Անունիդ մեռնեմ, տղա,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Աշխարհին բարեբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ջուխտ գութան արտ կբանի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Շեկ աղջիկ հաց կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Մեկ՝ կըքելե, մեկ՝ կըկայնի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Տեսնողի խելք կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Արփաչայը սառել է,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ծիտը ծառին թառել է,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Յարիս կարմիր թշերը

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Խելքը գլխես առել է,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

Հաց կթխեմ, գարի ա – կարճ տարբերակ

1. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

2. Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

3. Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

4. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Կաքավները մավի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց կթխեմ, գարի ա

1. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ դժար տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

2. Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

3. Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

4. Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

5. Հաց եմ թխել մշակին,
Ետ եմ նստել դոշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

6. Երեսիդ կարոտել եմ,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

7. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Կաքավները մավի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Էսօր աշուն ի, Մայրամ

Էսօր աշուն ի, Մայրամ,
Յազմեն նխշուն ի, Մայրամ,
Վա՜յ, Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Իմ ջան քյո ջանին հայրան:

Սեփանի տուն շիշերով,
Մայրամ փախավ գիշերով,

Կես գիշերին թաթ կանես,
Յարերաց աչքով կանես:

Մայրամ հ,առուն թռեր ի,
Տերտեր փեշեն բռներ ի,
Երկու չամիչ տվեր ի,
Տասվերկու պագ առեր ի:

Յազմա – դաջովի չիթ, նախշած չթից հագուստ, գլխաշոր
Հայրան – հիացած, զմայլված, հիացող

Իջանք չայիրները

Իջանք չայիրները, բռնեցինք պարը,
Ետ գնացեք, մենք էլ տեսնենք մեր յարը:

Սարե՛ր, ձորե՛ր, ետ կացե՛ք,
Իմ յարի ճամփեն բացե՛ք:

Իջանք չայիրները, բռնեցինք պարը,
Ետ գնացեք, մենք էլ տեսնենք մեր յարը:

Լուսնակը բակ ա գցել,
Քեզ ամպի տակ ա գցել:

Իջանք չայիրները, բռնեցինք պարը,
Ետ գնացեք, մենք էլ տեսնենք մեր յարը:

Ուռի ես, կեռանալ մի,
Մեր դռնեն հեռանալ մի:

Իջանք չայիրները, բռնեցինք պարը,
Ետ գնացեք, մենք էլ տեսնենք մեր յարը:

Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներս շաղով թաց ա:

Իջանք չայիրները, բռնեցինք պարը,
Ետ գնացեք, մենք էլ տեսնենք մեր յարը:

Վարդ ի բլբուլ

1. Ախճի՛, քու ասու սիրուն,
Չէնիս զիսի էրերուն,
Թալիս էդև սարերուն,
Ընգնամ մեծ – մեծ քարերուն:

կրկնակ՝
Վարդ ի բլբուլ, վարդ ի ջան,
Վարդ խռովավ, կնաց Վան:

2. Ձուն էր էգի սարերուն,
Հալավ թափավ քարերուն,
Կուժն էր յարոճ ծեռներուն,
Պերեց մոդիկ ճրերուն:

կրկնակ՝
Վարդ ի բլբուլ, վարդ ի ջան,
Վարդ խռովավ, կնաց Վան:

3. Լցեց կուժն ի կարմրուն,
Վերուց տրեց փիջերուն,
Թափավ շեգիգ ծամերուն,
Իճավ խորոդ դոշերուն:

կրկնակ՝
Վարդ ի բլբուլ, վարդ ի ջան,
Վարդ խռովավ, կնաց Վան:

4. Այ կաքվու՛գ, մըճ քարերուն,
Լուս գիդաս, տու աստղերուն,
Հա՛ էրերուն, էրերուն,
Շուռ գիկամ ծեր դռներուն:

կրկնակ՝
Վարդ ի բլբուլ, վարդ ի ջան,
Վարդ խռովավ, կնաց Վան:

Յար Սոնա, յար Սոնա

Յար Սոնա, յար Սոնա,
Երբ պիտի լուսանա:
Ես ինչ արի, դուն արիր,
Յար Սոնա, յար Սոնա,
Զոռով սավդի տեր արիր,
Երբ պիտի լուսանա:
Կանաչել են արտերը,
Յար Սոնա, յար Սոնա,
Թազացել են դարդերը,
Երբ պիտի լուսանա:

Արի տանեմ Արազը,
Յար Սոնա, յար Սոնա,
Ջեբդ դնեմ չարազը,
Երբ պիտի լուսանա:
Արևը կամար, կամար,
Յար Սոնա, յար Սոնա,
Ես կապրեմ քեզի համար,
Երբ պիտի լուսանա:

Մեր բաղի դուռը բաց է,
Յար Սոնա, յար Սոնա,
Ոտներդ շաղով թաց է,
Երբ պիտի լուսանա:
Պարբաշի, պարդ քաշի,
Յար Սոնա, յար Սոնա,
Ետ դառի, յարիդ աշի,
Երբ պիտի լուսանա:

Մեր թաղի թազա բարը,
Յար Սոնա, յար Սոնա,
Իմացա յարիս գալը,
Երբ պիտի լուսանա,
Իմացա յարիս գալը,
Յար Սոնա, յար Սոնա,
Բաց արի սրտիս սերը,
Երբ պիտի լուսանա:

Յար Սոնա, յար Սոնա,
Երբ պիտի լուսանա:

Հոփ, շուրմա, թոփ շուրմա

Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Մի ջաղաց՝ էրկու դռնի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Բարձ դրեք՝ յարս կռնի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ես, դու մի բաղում պիտենք,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ես չինարի, դու՝ նռնի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Մեր բաղի դուռը բաց ա,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ոտներդ շաղով թաց ա,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Պարբաշի, պարդ քաշի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ետ դառի, յարիդ աշի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Ես աղջիկ եմ բաղի մեջ,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Շամամների թաղի մեջ,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ինչքան որ գովեմ, արժես,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ձեր բաղի մեջ մի հատ ես,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Մեր թաղի թազա բարը,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Իմացա յարիս գալը,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Իմացա յարիս գալը,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Բաց արի սրտիս սերը,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Սիրել եմ սերն երեսին,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Անթառամ թերն երեսին,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ով իմ սիրածն ինձ չտա,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Աստըծու կրակն երեսին,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Դաղձ եմ քաղել շաղերով,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Դրել հովին մաղերով,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Յարս հանդիցը հենց գա՝
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Առաջն էլնեմ տաղերով,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Այ հավերը, հավերը

Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Սաթոն գնաց դարմընի,
Հավեր թունդիր կարմըրի,
Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Բուդը պահին Վազգենին,
Ղըսմաթ էղավ Մուշեղին,
Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Մուշադեն թավի բուդը,
Սողոյին կանչին սուդը,
Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Սաթոն գնաց դադարան,
Սողոն փախավ Աբարան,
Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Մուշադեն թավի եղը,
Քրֆին բազըրգի բեղը,
Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Բատոլա ջան, բատոլա

Մերս կերավ մռու սոխ,
Բատոլա ջան, բատոլա,
Ընձի բերավ խաղ ըսող,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա)

Մերս կերավ եղեղեն,
Բատոլա ջան, բատոլա,
Ընձի բերավ հրեղեն,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա)

Մանդրիկ թփիկ իրեքնուկ,
Բատոլա ջան, բատոլա,
Աղջիկ տղին դարդ ու խոց,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա)

Քան լուսինն ամպի տակով,
Բատոլա ջան, բատոլա,
Սիրտս կերես կրակով
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա)

Նոր էկար, բարով էկար,
Բատոլա ջան, բատոլա,
Կանաչ կալերով էկար,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա)

Բարակ մեջքիդ յոթը ծամ,
Բատոլա ջան, բատոլա,
Սրտիդ միջին ունես կամ,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա:)

Ելա երթիկ, աշեցի,
Բատոլա ջան, բատոլա,
Ջահել կյանքս մաշեցի,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա:)

Աղչի ծամդ ծիրանի,
Բատոլա ջան, բատոլա,
Քամին տա թել թել անի,
Շաքար ու շիր բատոլա:
(Շաքար ուտող շան տղա:)

Լուսնըկի լուսը

Լուսնըկի լուսը (դանդաղ տարբերակ)
Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:
Յարս ջահել է, սարի ծաղիկ է, օ՜յ, օ՜յ,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկ է, օ՜յ, օ՜յ:
Աչքս սարերուն, սիրտս ջրերուն, օ՜յ, օ՜յ,
Հավքն ու հովերը ինձ լուր չեն բերում, օ՜յ, օ՜յ:
Կանչեմ յար, արի, յարս ձեն չի տա, օ՜յ, օ՜յ,
Ընկե քաղցր քուն, անունս էլ չի տա, օ՜յ, օ՜յ:
Յարիս տարել են, սիրտս վարել են, օ՜յ, օ՜յ,
Տունս ավեր է, դարդըս սարեր են, օ՜յ, օ՜յ:
Թող Տիրամերը մեր ձենն իմանա, օ՜յ, օ՜յ,
Բալքի մեր համար մե դուռըմ բանա, օ՜յ, օ՜յ:

Լուսնըկի լուսը (արագ տարբերակ)
Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:
Աչքըս սարերուն, սիրտս ջըրերուն, օ՜յ, օ՜յ,
Սար ու ծովերը էլ լուր չեն բերում, օ՜յ, օ՜յ:
Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:
Լուսնակը նորել է
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Կանաչ արտը հաց տարա,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարիս տեսա, ետ դառա,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Կանգնել ես սարի տակին,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Սիրտս տվել կրակին,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Յայլեցեն էկար բարով,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Սրտիս զարգեցիր քարով,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Պաղ ախպուրից ջուր խմի,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Էրված սիրտս հովցրի,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:

www.000webhost.com