Գյովնդ

Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը — Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները…

1. Հայ ժողովրդի՝ ձեռքերը բռնած կոլեկտիվ պարերը, որոնք դանդաղ կատարվող «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևի բազմաթիվ կատարումներից են, կոչվում են «ծանդր գյոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է չափազանց դանդաղ։ Ճիշտ է, տեմպը աստիճանաբար փոքր-ինչ արագանում է, բայց չի հասնում չափավոր արագության: Հնում այս պարերին մասնակցում էր միանգամից մի քանի հարյուր մարդ:

«Ծանդր», «ծանր» նշանակում է ոչ միայն դանդաղ, այլև բազմամարդ: «Գյոնդ» կամ «Գյովընդ» անվանումները «գունդ» բառի արտասանության հին ձևերն են և նշանակում են մարդկանց հավաքույթ, ժողով, ընդհանրություն, ռազմարվեստում՝ ռազմական մեծ համախմբվածություն: Հետևաբար «գյովընդ» անվանումն ունի «կոլեկտիվ, մասսայական, համայնքային պար» նշանակությունը: Այս պարաձևում տեղաշարժը դեպի կողք է՝ մե՛կ մի ոտքը կողք տեղաշարժելով, մե՛կ մյուսը նրա մոտ տեղադրելով, որն էլ իր վրա ընդունում է մարմնի ծանրությունը: Կողք տեղաշարժվող այլ պարերում հանդիպող խաչվող քայլի փոխարեն կատարվում է կցորդ քայլ: «Երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը կազմված է միևնույն տևողությամբ վեց շարժումից, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում միևնույն ժամանակային տևողությամբ:

Այսպիսով, առաջին չորս հաշվին կատարվում է երկու քայլ տեղաշարժ դեպի աջ, ընդ որում՝ 4-րդ հաշվին ձախ ոտքը խաղում է (տարբեր պարերում ոտքը «խաղում» է տարբեր ձևերով): 5-րդ հաշվին ձախ ոտքով կատարվում է ոչ մեծ քայլ դեպի ձախ՝ ոտքը դնելով ոտնաթաթը դեպի առաջ, ինչպես մյուս քայլերի ժամանակ: 6-րդ հաշվին աջ ոտքը խաղում է, ճիշտ նույն կերպ, ինչպես ձախ ոտքը 4-րդ հաշվին: Իրականում դեպի ձախ կատարվում է մեկ քայլ, որն էլ ժողովրդի կողմից բնութագրվում է «մեկ դառնալ» տերմինով:

Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն:

2. Գյոնդ պարը համայնքային պար է, որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին: «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով: Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի: Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր գյոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ:

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ: «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը: Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

.աջ ոտքը դրվում է դեպի աջ
.ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
.աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ
.ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)
.ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
.խաղում է աջ ոտքը

3. «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով։

Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։ Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը։ Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն։

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհրդանշելով համայնքի ձգտումը դրականին։

Պարի տևողությունը մեծ է։ Գյոնդի տարատեսակներն են՝ «ծանդըր գյոնդ», «ծանդըր գյոնդ կոտրոցի», «ծանդըր գյոնդ կոտրոցի ճկոտախաղ»։ Առաջին երկուսում պարողները միմյանց ձեռքերը բռնում են ափերով, վար իջեցրած, երրորդում արմունկները ծալում են տարբեր անկյուններով և բռնում ճկույթներից։ Մեծ դեր է խաղում ծնկների ծալելը՝ զանազան խորությամբ և ռիթմով (կոչվում է «կոտրոցի»)։ Ըստ շարժման հաջորդականության Գյոնդի կատարման ձևերից են՝ «երկու գնալ՝ մեկ դառնալ»-ը և «երկու գնալ՝ երկու դառնալ»-ը։

Գյոնդը պարում են նվագակցությամբ (զուռնա—դհոլ, պարկապզուկ, դուդուկ) կամ երգելով, երգում են երկու զույգ՝ թե տղա և թե աղջիկ, մի զույգը երգում է պարերգի տները, մյուսը՝ կրկնակները, վերջինը՝ նաև խմբով։ Պարի ընթացքում կարող են հաջորդափոխվել տարբեր պարերգեր։ Խոսքերը՝ հայերեն, երբեմն էլ՝ հայերի կողմից հորինված քրդերեն (բացառիկ՝ թուրքերեն), հնում վիպական էին, ապա դարձել են կենցաղային, քնարական, սիրային և այլն։ Գյոնդը ղեկավարում է շարքի սկզբում գտնվողը՝ «պար քաշողը», «պարագլուխը», ծայրինը կոչվում է «պոչ»։ Այս երկուսը պարելիս օգտագործում են խայտաբղետ թաշկինակ, որով «պար քաշողը» միևնույն ժամանակ ազդանշան է տալիս։ Տարբեր վայրերում Գյոնդը ունենում է այլ ու այլ անուններ (օրինակ՝ Ալաշկերտում՝ «դուրան պար»)։

Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում։

.աջ ոտքը դրվում է դեպի աջ
.ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
.աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ
.ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)
.ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
.խաղում է աջ ոտքը

4. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը

Հայկական պարի տեսակները համակարգել, նկարագրել են Սրբուհի Լիսիցյանը, Հայրիկ Մուրադյանը, Մկրտիչ Սարգսյանը եւ այլ նշանավոր բանահավաք – ազգագրագետներ: Սրբուհի Լիսիցյանը, ում անվանել են պարարվեստի, պարագիտության Կոմիտաս, կազմել եւ գրառել է հայ ազգագրական պարի մի մեծ համակարգ:

Ըստ Լիսիցյանի՝ հայ ազգային պարն ունի 20 տարատեսակ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում ծիսական պարերը՝ նվիրված տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերին, բնության, ծնունդի, թագադրման, ռազմական, աստվածային երեւույթներին:

Ծիսական պարերը երգեցողության եւ որոշակի հերթականությամբ կրկնվող շարժումների միասնություն են, որոնք տվյալ պարի միջոցով արտահայտում են ծեսի, պարի հիմնական գաղափարը. փորձ էր արվում այդ ծեսի միջոցով ապահովել տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը:

Ծիսական պարի մեջ քայլի ուղղությունը խիստ կանոնակարգված է, այն պարի մեջ ունի հիմնականում աջ գնացող եւ աճողական կառուցվածք: Ծիսական պարերը իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի, որոնց մեջ, այս հոդվածի շրջանակներում, առանձնացնում ենք ծիսական եւ ռազմական պարեր, որոնք առ այսօր կատարվում են:

Անդրադառնանք Գյոնդ պարի մշակութաբանական խնդիրներին:

Պարը հիմնված է երկրաչափական «արեգակ», «կրակ», «կլոր շրջան» հասկացությունների վրա, ունի իր ծիսական կանոնները եւ առանձնահատուկ է հայ ազգագրական պարերի մեջ:

Գյոնդ պարը հիմնականում պարում են փակ շրջանով, կա նաեւ բաց շրջան, որտեղ պարը գլխավորում է կարմիր կամ սպիտակ թաշկինակով առաջատարը՝ պարագլուխը կամ պարբաշին, եւ ունի պարի վերջը պահող պարողը՝ պարապոչը:

Գունդ, գիւնդ, գյոնդ, գեօնդ հարսանեկան ծիսական պարը ներկայացնում է կյանքը՝ կազմված չորս մասից, ներկայացված չորս փակ շրջանների օգնությամբ:

Ամուսնական ծիսակարգի կենտրոնական պարը կապվում է «կրակ-արեւ-վառվող խարույկ» հասկացության հետ եւ նոր սերնդի ստեղծման խորհուրդն ունի, որը կապվում է արեւապաշտական խորհրդի հետ: Հայոց աշխարհի տարբեր շրջանները ունեցել են «գյոնդի» պարային ոճի իրենց տարբերակները:

Շատ ուշագրավ է համշենահայերի «գյոնդը»: Համշենահայերի մոտ «գյոնդ» պարին մասնակցելու ժամանակ պարի ղեկավարը կամ մեկ այլ հարգված անձ խստորեն հայտարարում էր, որ պարի ընթացքում ոչ ոք իրավունք չունի դուրս գալու գյոնդից եւ իրավունք չունի մտնելու գյոնդի շրջան:

Եթե որեւէ մեկը փորձեր խանգարել պարը անտեղի շարժումներով ու բացականչություններով կամ անցներ պարաշարքի հետեւը, ապա դա դիտվում էր որպես անհարգալից վերաբերմունք պարողների եւ պարի նկատմամբ: Խախտում կատարած անձը ենթարկվում էր պատասխանատվության:

Եթե ծիսակարգ խախտողը կին էր, նրան ուղղակի հանում էին պարաշարքից, ապա եւ՝ պարատեղից: Եթե ծիսակարգ խախտողը տղամարդ էր, կապում էին ձեռքն ու ոտքը եւ մեկուսացնում այնքան ժամանակ, մինչեւ ներում խնդրեր եւ խոստանար այլեւս չխանգարել: Պարը չիմանալով պարաշարքի մեջ մտնելը եւս համարվել է խանգարելու փորձ եւ պատժվել է, իսկ հասարակությունը խանգարողին համարել է անհավասարակշիռ մարդ եւ դադարել հարգել նրան:

Գյոնդ հարսանեկան ծես-պարն ունի խիստ արարողակարգ, հարսանիքի ընթացքում Գյոնդ պարը բոլորվել է չորս անգամ:

– Առաջինը պարել են հարսի տանը, հարսի հոր տան թոնրի շուրջ:

– Գյոնդի երկրորդ շրջանը պարել են, երբ հարսին արդեն տանից հանել են, որտեղ ավարտվել է հարսի կյանքի առաջին ծիրը, շրջանը, հորական աղջնակ լինելը, որտեղ եւ հարսը թոնիրից իր հետ վերցրել է «մի բուռ մոխիր», որպեսզի տանի ամուսնու տուն:

– Երրորդ շրջանը կատարվել է փեսայի տան կրակի կամ թոնիրի շուրջ, որտեղ հարսը հոր տանից վերցրած մոխիրը աննկատ լցնում է, ավելացնում եւ խառնում է փեսայի տան կրակի մոխիրին:

-Գյոնդի չորրորդ եւ ամփոփիչ շրջանը կատարվում է հարսանիքի վերջում, երբ հարս ու փեսային ճանապարհում են ամուսնական առագաստ՝ կյանքի նոր ծիր: Այդ ծիսակարգից հետո փեսան համարվել է հասուն տղամարդ, իրավունք է ստացել ցորեն ցանելու, տղամարդկանց հասարակական հավաքներին մասնակցելու:

Հարսանիքի մասնակիցները կապում են գյոնդի չորրորդ եւ ամփոփիչ հանդիսավոր շրջանը, յուրաքանչյուր մասնակից ձեռքում պահում է մի-մի վառված մոմ: Պարին իրավունք ունեն մասնակցելու միայն զույգերը, երկու կողմի ծնողները, ամուսնացած քույրերն ու եղբայրները, ապա մնացած հարազատները՝ զույգերով:

Ըստ կարգի՝ քավորն ու քավորկինը բոլորի հետ միասին հանդիսավոր բազմածիր են կազմում եւ հրավիրում հարսին ու փեսային: Հարսը պարաշրջան է մտնում արդեն երեսը բաց:

Ամուրիներին ու այրիներին արգելվել է մասնակցել հարսանեկան գյոնդին:

Անդրադառնանք գյոնդ բառի լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում: Հրաչյա Աճառյանը Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները՝ օգտվելով նաեւ հայոց տարբեր տարածաշրջանների գավառական բարբառներից: Մի քանի բարբառներում «գունդ» բառը հնչում է՝

գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդ: Գունդ բառի առաջին եւ հիմնական նշանակութիւնն է՝ արեւի կամ լուսնի գունդ, երկնակամար,
գունդ – խմորի կունդ, գունդ,
գոնդ- գեօնդ -գօնդ-կօնտ-անիւ, գլուխ,
գունդ-բանակ, բազմութիւն, մարդկանց, մեղուների խումբ:
Հայկազյան բառարանում հանդիպում ենք նաեւ «գունդ-գնդո-գնտոյ-գնդի-գնդիւ գնդաւ» գրաբարյան տարբերակներին:

Այսինքն՝ գյոնդ բառն ունի նաեւ արեգակի-կրակի-լույսի-կյանքի շրջանի նշանակություն: Նշանակում է «գիւնդ-գունդ-կոնդ-գիւնդ» բառերը ունեն մեկ արմատ, որն է‘գունդ: Գունդ-գյօնդ- գոնդ – գովընդ-գօվենդ բառերը հոմանիշներ են՝ առաջացած գունդ բառից եւ իմաստային առումով նույնացվում են:

Հայոց բարբառներում գյօւենդ կամ գյօւընդ բառը նոյն «գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդէ» բառի բարբառային տարբերակն է: (Հայլեզբրբբառ ԱՅ, 2001. 270b): Տիպական ու կարեւոր բարբառներում հենց «գովընդ» ձեւով ունենք‘«Սասուն գովընդ» (Պետոյեան 1965. 457) եւ «Մոկս գյօվընդ» (ԿՐոպսՌ 2002. 217):

Հայերենի բարբառներում այս պարանունը հայերեն «գունդ» բառից է սերել: Պետք է նկատի ունենանք, որ հին հայերեն գ-ն թե՛ Սասունում, թե՛ Մոկսում ու Վանի խմբի մյուս բարբառներում օրինաչափորեն ձայնազրկվում է ու դառնում «կ»:

«Գունդ» բառը Մոկսում ու Վանում դարձել է կիւենդ (տես Աճառյան 1952. 254): Այսպիսով ակնհայտ է դառնում, որ «գովընդ» բառը ծագել է «գունդ» բառից եւ ավելի հստակորեն է մատնանշում հայերենի բարբառային ծագումը: Քրդերենում govand կոչվող պարաձեւից բացի կայ եւ goband-ը‘«շուրջպար» պարաձեւը, որը գրվում է «b» տառով, gobend/goband: Որտեղ «gօ» նշանակում է «շրջան», իսկ «band»-ը՝ կապել, այսինքն՝ շրջան կապել: Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ քրդերենում govand-ը գյոնդի իմաստ ունի եւ նույնպես նույնացվում է երկրաչափական կլոր շրջան եւ գունդ հասկացության հետ:

Ուստի՝ կարող ենք հաստատել, որ քրդական կամ եզդիական ցեղախմբերը govand բառը եւ պարը, նաեւ պարանունը փոխառել են հայ ժողովրդի վաղնջական լեզվամտածողությունից եւ մշակույթից:

Գյոնդ պարի պարային շարժումները, ըստ պարագետ Ժենյա Խաչատրյանի, սրանք են.

– «երկու գնալ, մեկ դառնալ».- նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ եւ մեկ քայլ ձախ,

– «դառնալ» կամ «վերադառնալ».- նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր եւ օգտագործվում էր «դառնալ» բայը:

Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ եւ չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ՝ դեպի հաջողություն՝ խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

.աջ ոտքը դրվում է դեպի աջ,
.ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ. ձախ ոտքը միացվում է աջին,
.աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ, ձախ ոտքը կատարում է «խաղ», ընդ որում՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձեւերով է
. «խաղում»,
.ձախ ոտքը դրվում է դեպի ձախ,
.խաղում է աջ ոտքը:

Ապարանի գյովընդ

Ջուրն էլավ երես-երես, լե, լե,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, Լեյլա ջան,
Բազրգան, Աստված սիրես,
Թոթվե միզարեդ, յար ջան։

Բաշ Աբարան էրթալուց,
Իմ յարին հետ կըբերես։

Ջուրն էլավ լափին-լափին, լե, լե,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, Լեյլա ջան,
Թափավ վըր էն քարափին,
Թոթվե միզարեդ, յար ջան։

Ղուրբան էղնիմ իմ յարին,
Համ դուր կըգյա, համ դարդի։

Սև եմ սևավոր հավք եմ
Դեղին թևավոր հավք եմ
Ինձ բաց թողեք որ թռչեմ
Երամի սովոր հավք եմ։

Դեղին քուռակ մըջ խամին
Ոտս դրի վըր գյամին
Ըսեր եմ կառնեմ քեզի
Տեսնանք ինչ կասի ամին։

www.000webhost.com